Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են

Ապրիլի 21-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու գործով խուլիգանական արարքների կատարման համար 4 մեղադրվողներից ևս երկուսը կալանավորվել են, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ավելի վաղ կալանավորվել էր նրանցից ևս մեկը՝ «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը։ Ըստ ՔԿ-ի՝ նա խոչընդոտել է փակված փողոցում ԵԿՄ-ի «Ուազ»-ի տեղաշարժը: Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրության մեջ նշվում է, որ Այրում բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարած «ՈՒԱԶ» ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը։ «Անտեսելով ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ առերևույթ խուլիգանական արարքները դադարեցնելու մասին պահանջները՝ նշված անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։ Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի անվադողը», – նշում է իրավապահ կառույցը: Իր հերթին, «Մարտական եղբայրություն»-ից ավելի վաղ պնդել են՝ սա քաղաքական հետապնդում է, իրենք Տավուշ էին մեկնել տեղաբնակների խնդրանքով նրանց սատարելու և մասնակցել են խաղաղ ակցիայի։ Կազմակերպության անդամները պնդում են, որ իրավապահները պետք է սլաքներն ուղղեն Երկրապահ կամավորականների անդամների ուղղությամբ, որոնք, նրանց փոխանցմամբ, «սադրել, ահաբեկել են խաղաղ ցուցարարներին»։

https://www.investigative.am/news/aprili-21-in-noyemberyan-hamaynqi-haghtanak-bnakavayroum-xouliganakan-ararqneri-katarman-hamar-meghadrvogh-4-andzancic-3-y-kalanavorvel-en-tesanyout

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments