Շիրակի մարզին կհատկացվի 88 մլն 400 հազար դրամ` սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման համար
ՀՀ կառավարությունը 3 մլրդ 262 մլն դրամ կհատկացնի մարզպետարանների աշխատակազմերին՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով. Կառավարության որոշմամբ 88 մլն 400 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկ, Ամասիա և Ախուրյան համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Արթիկ համայնքի Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատման և Շիրակացի փողոցի մայթի կառուցման աշխատանքների իրականացման համաֆինանսավորման նպատակին ՀՀ կառավարությունն հատկացրել է 52 մլն 318 հազար դրամ։ 30 մլն 828 հազար դրամ գումար Կառավարությունը նախատեսել է Ախուրյան համայնքի 4 բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համաֆինանսավորման համար /Երազգավորս, Ախուրյան բնակավայրի Շահբազյան փողոց/։ Ամասիա համայնքի Արդենիս և Զարիշատ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման նպատակին նախատեսվել է 5 մլն 252 հազար դրամ։
https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/11/17/Cabinet-meeting/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com