«Շիրակի մարզի բնապահպանական խնդիրները»

«Շիրակի մարզի բնապահպանական խնդիրները»
—————————————
1․ Որո՞նք են Շիրակի մարզի բնապահպանական հիմնական խնդիրները։ Բավարար ե՞ն արդյոք կանաչ տեխնոլոգիաների ներդրման ծավալները Շիրակի մարզում։
2․ Անտառների պահպանության ի՞նչ արդյունավետ քայլեր են արվում՝ պահպանություն, պաշտպանություն, վերականգնում, անտառապատում, անտառօգտագործում և այլն։
3․ «Արփի լիճ» ազգային պարկի, որպես կենսոլորտային պահպանավայր, կայուն զարգացման մոդելային տարածաշրջան, բնապահպանական դերը։ Արդյոք դա հակասության մեջ չէ՞ տեղական համայնքների տնտեսական զարգացման հետ։ Որո՞նք են կառուցվելիք Կապսի ջրամբարի հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի վրա։
4․ Ո՞րն է կրթության, ուսուցման, հանրային իրազեկման, հանրային մասնակցության, հանրության համար տեղեկատվության հասանելիության դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։
5․ Կլիմայի փոփոխության սպառնալիքի և հետևանքների մեղմման ի՞նչ արտաքին ու ներքին միջոցներ, ներդրումներ և գործողություններ են անհրաժեշտ Շիրակի մարզում։
————————————————————————

————————————————————————
ℹ Բանախոսներ՝
➡ Տիգրան Անանիկյան, ՀՀ Շիրակի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ,
➡ Մկրտիչ Հանեսօղլյան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ,
➡ Արտակ Ֆարզադյան- «Արփի լիճ» ազգային պարկի փոխտնօրեն
➡ Ռաֆայել Մխիթարյան, «Երրորդ բնություն» ՀԿ նախագահ։
🔗Համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments