Շիրակի մարզպետը կոչ է արել միանալ հայրենական պայքարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով ՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը դիմել է մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ «Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրաքանչյուրս։
Քաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ;
Կեցցե՛ Հայաստանի Հնարապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Փա՛ռք Հայոց բանակին
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի շիրակցիներՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ դիմում ենք մեր մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրաքանչյուրս։ Քաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ։ Կեցցե՛ Հայաստանի Հնարապետությունը Կեցցե՛ Արցախի ՀանրապետությունըՓա՛ռք Հայոց բանակինՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան
Publiée par ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ sur Mercredi 21 octobre 2020
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com