Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղերձը Գյումրու օրվա առիթով

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղերձը Գյումրու օրվա առիթով Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Գյումրիում նշվում է քաղաքի օրը: Օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը. «Սիրելի՛ գյումրեցիներ, Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ. այսօր մեր բոլորի ընդհանուր տոնն է։ Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ։ Մենք հպարտանում ենք մեր քաղաքի պատմությամբ, ավանդույթներով, ժամանակակից ձեռքբերումներով, հավատում ենք նրա ապագային։ Այսօր քաղաքն իր հիմնանորոգված փողոցներով, պատմամշակութային արժեքներով, գյումրեցիների բարեհամբույր և ջերմ հյուրընկալությամբ ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։ Համոզված եմ, որ, ինչպես միշտ, գյումրեցին իր պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ, արարելու պատրաստակամությամբ ու մեծ ներուժով կհաղթահարի բոլոր մարտահրավերները և քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ և գեղեցիկ թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ հյուրերի համար։ Քաղաքի տոնի առթիվ իմ սիրելի գյումրեցիներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, երջանկություն և աննկուն կամք: Շնորհավո՛ր տոնդ, հարազատ Գյումրի»։

Աղբյուր՝  

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments