Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ 6-ամյա աղջիկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ 6-ամյա աղջիկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Երեկ՝ ապրիլի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 20։00-ի սահմաններում Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննիսյանը։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Գյոզալյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 6-ամյա աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Օդանավակայանի փողոցի տներից մեկից մահացած վիճակում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում երեխան եղել է իրենց տան լոգարանում և նրան այնտեղ հայտնաբերել է հայրը, ով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան արդեն եղել է մահացած։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com