Պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու հանգամանքները

Պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու և դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: 48-ամյա տղամարդը տեղեկանալով համաքաղաքացու աշխատանք չունենալու մասին, 2018թ. սեպտեմբերին առաջարկել է նրան Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղում զբաղվել անասնապահությամբ՝ խոստանալով վարձահատույց լինել անասունների ծնած հորթերով: Նա չի պահել խոստումը, տղամարդուն աշխատեցրել է առանց վարձատրության, նվաստացրել նրան, ծեծի ենթարկել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ համաքաղաքացու մոտ ստեղծելով վախի զգացողություն, 48-ամյա տղամարդը սահմանափակել է նրա ազատ տեղաշարժը, նրան պահել է իր տանը՝ մարդու կենցաղային մինիմալ պայմանների բացակայությամբ: Մինչև 2020թ. մարտի 28-ը, գտնվելով ստրկության վիճակին հավասարեցված պայմաններում, տղամարդը զբաղվել է անասունների խնամքով, կատարել նվաստացուցիչ աշխատանք, որի դիմաց որևէ կերպ չի վարձատրվել: Բացի այդ, 2020թ. մարտի 24-ին, տղամարդն իր տան մոտ ծեծի է ենթարկել համաքաղաքացուն՝ ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև բահի երկաթյա մասով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Աղբյուր՝ https://www.investigative.am/news/view/trafiking-ev-canr-vnas-patcharelu-qrgorcov-avart.html

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments