Պետությունը կաջակցի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար
Բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել «e-draft․am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/10017:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






