ՊՆ-ը հերքում է Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումների մասին տեղեկությունը

Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունները, թե «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ»: «Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ», – նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։ Ընդգծելով, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, Պաշտպանության նախարարությունը «համոզիչ կերպով հորդորում է զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց»: Երեկ ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել էր տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ են անում:

Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/9030

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments