ՊՆ-ն և ԳՇ-ն խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության և ԶՈւ միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Այս մասին ՀՀ ՊՆ և ԳՇ հայտարարությունը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:«Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից»,- ասված է հայտարարությունում:

Աղբյուր՝  https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3364860380216765

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments