Ջուրը հունվարի 1-ից կթանկանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), ուսումնասիրելով «Վեոլիա ջուր» ընկերության՝ սակագներն ավելացնելու հայտը, որոշել է շուրջ 9 դրամով թանկացնել ջուրը սովորական սպառողների համար, անապահովների համար այն կմնա անփոփոխ։ Պատճառաբանելով բարձր գնաճը՝ «Վեոլիա ջուրը» դեռ ամռանն էր սակագները բարձրացնելու հայտ ներկայացրել՝ առաջարկելով բոլոր խմբերի, այդ թվում՝ անապահովների համար ջուրը թանկացնել 9 դրամով՝ սահմանելով 209 դրամ։ ՀԾԿՀ-ն, մոտ երեք ամիս ուսումնասիրելով հայտը, օրերս իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահովների համար 180 դրամ սակագինն անփոփոխ թողնել, սակայն մյուսների համար հունվարի 1-ից մեկ խորանարդ մետրի սակագինը 208.42 դրամ դարձնել՝ գործող 200-ի փոխարեն։ Հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո Կառավարությունը հայտարարել է ՝ անկախ կարգավորողի վերջնական որոշումից անհրաժեշտության դեպքում չեզոքացնելու են թանկացումը։

Աղբյուր՝  https://www.psrc.am/contents/newsPress/the-commission-set-the-2023-tariffs-for-the-provision-of-drinking-water-supply-and-drainage-wastewater-treatment-services-by-veolia-water-cjsc

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments