ՌԴ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով․ Փաշինյան
ՌԴ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով․ Փաշինյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով՝ Հայաստանի համար այդ առաջարկություններն ընդունելի են։ Գործադիրի ղեկավարը հանձնարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ ճշգրտել մանրամասները։ «Փորձենք իրագործել առաջարկները՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակներում և հիման վրա», – ասել է Փաշինյանը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com