Սիրիացի վարձկանն արաբական հեռուստաալիքին պատմել է ԼՂ-ի պատերազմին մասնակցության և կորուստների մասին
Սիրիայի ԶՈՒ-ն բերման է ենթարկել թուրքամետ վարձկանների, որոնք հարցաքննության արդյունքում հետաքրքիր մանրամասներ են ներկայացրել նաև Թուրքիայից Ադրբեջան տարվող գրոհայինների մասին։ Այս մասին պատմող ԱՄԷ-ի «Ալ-Հադաս» հեռուստալիքի ռեպորտաժը ներկայացրել է @RVVoenkor թելեգրամ-ալիքը։ Ձերբակալված Ամին Իմադ Էս-Սայիդը նշել է, որ «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, նախապատրաստություն է անցել Աֆրինում թուրք հրահանգիչների ենթակայության տակ, ստացել ամսական 350 թուրքական լիրա աշխատավարձ։ Նա նաև պատմել է իր հրամանատար Աբդել Ռահիմ Ռահման Թուրքմանիի մասին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին «Սուլթան Մուրադ» խմբավորման վարձկանների մասնակցության մասին հարցին պատասխանելիս նա նշել է, որ զինյալներին հավաքագրում են տարբեր խմբավորումներից։ Հազարավորներին Թուրքիայից տեղափոխում են Ադրբեջան։ Գործուղումը երեք ամսով է, վճարում են 2․000 դոլար, իսկ Լիբիայում 6 ամսվա պարագայում վճարում են ամսական 1․500 դոլար։ Էս-Սայիդը պատմել է նաև հայկական զորքերի հետ մարտերում խմբավորումների մեծ կորուստների մասին։ Նա հավելել է, որ սիրիական նավթի մաքսանենգությունն իրականացվում է Ռաս-ուլ-Այնի մերձակայքում գտնվող Հոշ-Ալ-Այնով՝ դեպի Թուրքիայի տարածք։
Աղբյուր՝ https://t.me/RVvoenkor/385?fbclid=IwAR2crS2u-jzXOu2iM4eyuzXJcDRyRj2sjR8xqXawqxxIHeKuDX4FjyZyS0c
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com