Սպանություն Շիրակի մարզում . Պեմզաշենում հայտնաբերվել են 31-ամյա կնոջ ու նրա երկու զավակների դիերը

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում իրենց տանը հայտանբերվել են 31-ամյա կնոջ ու նրա երկու՝ 8 և 12-ամյա երեխաների դիերը։ ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 9-ին, ժամը 12։25-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որի բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել 3 դի: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի խոսքով՝ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր: «Նախնական տվյալներով՝ սպանությունները կատարվել են սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի դեպքում էլ այդպես է: Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից»,-նշել է դատախազը:
© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments