Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի
Այսօր դեկտեմբերի յոթն է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: 36 տարի առաջ այս օրը, ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:
Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ՝ Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։
Արհավիրքի հետևանքներն այնքան սարսափելի էին, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Խորհրդային Միության ղեկավարը պաշտոնապես հումանիտար օգնություն խնդրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com