Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել 120 քաղաքացի․ ՔԿ
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 քաղաքացի, 120-ը՝ վիրավորվել, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում, հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակը։ «Արցախի այն բնակիչները, որոնք պայթյունի հետևանքով ունեն անհետ կորած անձ և դեռևս չեն դիմել վարույթ իրականացնող մարմնին, քննչական կոմիտեն հորդորում է դիմել՝ նույնականացում իրականացնելու համար»,- ասել է Գոռ Աբրահամյանը։ Նա նաև փոխանցել է, որ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստում ուժեղ պայթյուն տեղի ունեցավ։ Այդ օրը Արցախից հայտնեցին, որ կան զոհեր, վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էր խոսել ականատեսների հետ և նրանց հղում անելով նշում էր, որ կրակից մոտ 100 մարդ մոխրացել է։ Երեք օրում պայթյունից բոլոր տուժածները տեղափոխվեցին Հայաստան՝ հիմնականում ծանր, կայուն ծանր վիճակում։
Հ Հ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com