Վալանսի քաղաքային խորհուրդն ընդունել է Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Ղարաբաղի անկախության մասին բանաձև
Ստեփանակերտի հետ քույր քաղաք Ֆրանսիական Վալանս քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է «Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչման մասին բանաձև»։ . Հաշվի առնելով, որ ադրբեջանական բանակի գործողությունները, որի շարքերում ներգրավված էին Սիրիայում ջիհադական խմբավորումներում կռված վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Լեռնային Ղարաբաղում, որն ուղեկցվել է զինված հակամարտության մասին միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով (մասնավորապես՝ արգելված այնպիսի զենքերի օգտագործում, ինչպիսիք են կասետային զինամթերքը կամ ֆոսֆորային ռումբերը և այլն), . Հաշվի առնելով 1994 թ. հրադադարի համաձայնագրից ի վեր և մասնավորապես ԵԱՀԿ-ի հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի կողմից այս հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք, սակայն, ի վերջո հանգեցրեցրել են նրա խիստ չեզոք դերին, . Հաշվի առնելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը 1988թ.-ից ի վեր նախաձեռնել են ինքնորոշման գործընթաց, ինչպես նախատեսված է Միացյալ ազգերի Կանոնադրության մեջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունելով անկախության հռչակագիր, որը հաստատվել է 1991թ․ դեկտեմբերի 10-ի՝ լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով, . Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը երեսուն տարուց ավելի սեփական ժողովրդին մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում, . Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համախմբում է միջազգային իրավունքով ընդունված Պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, որոնք իրավական տեսանկյունից մարմնավորում են Արցախի ժողովրդին և պետք է հանգեցնեն նրան, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը այսուհետ համարվի որպես իր ժողովրդի ինքնիշխանությունը ներկայացնող սուբյեկտ, Վալանսի քաղաքային խորհուրդը կոչ է անում, որ . Ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և ճանաչի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։ . Ֆրանսիան դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Հայաստանի և Արցախի իշխանություններին և ներգրավվի Եվրոպային և միջազգային հանրությանը դեպի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչմանը տանելու գործում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից՝ հավելելով, որ բանաձևում նշված է. . Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը՝ 44 օր շարունակ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի և սահմանամերձ համայնքների բնակիչներին, և որ այս ռմբակոծությունները խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զորհերի պատճառ են հանդիսացել՝ տեղահանման դատապարտելով հազարավոր արցախցիների։
Աղբյուր՝ https://www.facebook.com/mfankr/posts/3666127276777806
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com