Վարդան Ղուկասյանի որդին կկալանավորվի

Վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը և Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր օգոստոսի 19-ին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ղուկասյանը մեղադրվում է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, օգոստոսի 20-ին մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը:

Աղբյուր՝ https://www.facebook.com/abrahamyangor79/posts/902002387101273

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments