Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար դոլար վնասը. Դատախազություն
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթով դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 223 միլիոն 513 հազար դրամ վնասը (շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար): Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն իրականացնող ընկերության կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման կապակցությամբ Քննչական կոմիտեում 2024 թվականի օգոստոսի 28-ին քրեական վարույթ չէր նախաձեռնվել: Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը դատախազի կողմից չէր հաստատվել և 2024 թվականի օգոստոսի 30-ին հանձնարարվել էր առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն:
Արդյունքում՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերականգնվել 223 միլիոն 513 հազար դրամ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com