ՎԶԵԲ-ը ավելի քան 200 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին

Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրո, որից երկու միլիոնը դրամաշնորհ է, 10 միլիոնը՝ վարկ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: Կենտրոնը կկառուցվի «Հյուսիս-հարավ»-ին հարող 7.7 հա հողատարածքում, նշված է որոշման հիմնավորման մեջ:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ», – ասված է հիմնավորման տեքստում:

Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նաև 236 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիր կկնքի՝ «Հյուսիս-հարավի» Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցումը ֆինանսավորելու նպատակով, այս մասին առաջարկն այսօր ընդունվել է կառավարության նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կառավաության նիստում ներկայացրել է. – «Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը մասնատել ենք երեք հտվածքների, հյուսիսային, Բարգուշատի թունել և հարավային: Այս նախագիծը վերաբերում է հարավային հատվածին՝ 24,2 կմ հատվածին: Ընդհանուր առմամբ նախագիծը 60 կմ հատված է և առկա 118 կմ ճանապարհը կկրճատի, կդարձնի 60 կմ Քաջարանից մինչև Սիսիան»: Ըստ նախարարի, շինաշխատանքների համար նախատեսվում է մինչև 2030 թվական ժամկետ և ևս 2 տարի հավելյալ այլ պատասխանատվությունների համար։

https://www.gov.am/am/news/item/15874/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments