Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների մասին լուրերը կեղծ են․ ՊՆ
«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղությամբ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից: «Հորդորում ենք չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»,- նշել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com