Տեղ գյուղի հատվածում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար ապրիլի 11-ին Տեղ գյուղի հատվածում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են։ Նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով՝ ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը՝ Արիության մեդալներով։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածքում խրամատավորված ադրբեջանցիներն ապրիլի 11-ի կեսօրից հետո կրակ էին բացել հարևանությամբ ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարության տարածած 8.5 րոպեանոց տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները մեքենայով մոտենում հայ զինծառայողներին, հարևանությամբ էքսկավատորն է խրամատ փորում, կողմերը ձեռնամարտի են բռնվում, հետո արդեն հրաձգություն է սկսվում։ Հայկական կողմը 4 զոհ և 6 վիրավոր ունեցավ։

Աղբյուր `https://www.president.am/hy/decrees/item/5834/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments