Տեսանյութում ադրբեջանցի զինվորների արարքներում բացահայտ են հանցագործության հատկանիշները. ՀՀ ՄԻՊ
Մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի Զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտարարում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով․ – «Հետևաբար, ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգնման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում»: «Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին», – գրում է օմբուդսմենը Ֆեյսբուքում։
Աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=858610701404803&id=100017676420633
© dialoguemc.am Freedom of speech & Pluralis
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com