Տիմ ընտրություններ
Եթե համայնքում ընտրողների թիվը 70000-ից ավելի է, ապա քվեարկության համար կիրառվում են առանձին քվեաթերթիկներ՝ յուրաքանչյուր կուսակցության և կուսակցությունների դաշինքի համար։
Ընտրողը քվեարկում է՝ իր ցանկացած թեկնածու կուսակցության/կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, առանց որևէ նշումի, ծրարի մեջ դնելով։
Գրիչի կիրառումն արգելվում է, ցանկացած նշում կամ գրառում պարունակող քվեաթերթիկ համարվում է անվավեր։
Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում ընտրողների թիվը 4000-ից պակաս է, հետևաբար՝ այդ համայնքներում գործում է մեծամասնական ընտրակարգը։
Հոկտեմբերի 17-ին Շամիրամ և Ֆիոլետովո համայնքներում նշանակված են և ավագանու անդամի, և համայնքի ղեկավարի ընտրություններ։
Ֆերիկ համայնքում նշանակված են միայն ավագանու անդամի ընտրություններ։
Շամիրամ և Ֆիոլետովո համայնքներում ընտրողը կստանա երկու քվեաթերթիկ (տարբերվող գույնի), որոնցից մեկի վրա կլինեն ավագանու անդամի թեկնածուների անունները, մյուսի վրա` համայնքի ղեկավարի թեկնածուների անունները։ Ընտրողը կքվեարկի յուրաքանչյուր քվեաթերթիկում իր ցանկացած թեկնածուի դիմացի վանդակում v-աձև նշան դնելով։
Եթե թեկնածուների ինքնաբացարկի պատճառով միայն մեկ թեկնածու լինի, ապա քվեաթերթիկը կփոխվի, և ընտրողը կքվեարկի «Կողմ եմ» կամ «Դեմ եմ» տարբերակներից մեկի դիմաց v-աձև նշան դնելով:
4000-ից շատ ընտրողներ ունեցող համայնքներում գործում է տեղական ինքնակառավարման համամասնական ընտրակարգը։
Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններում ընտրողներն ընտրում են ավագանի, որն էլ իր հերթին ընտրում է համայնքի ղեկավարին։
Այս դեպքում ավագանու թեկնածուները կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն են։
Մինչև 70000 ընտրող ունեցող համայնքներում թեկնածու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անունները գրված են մեկ ընդհանուր քվեաթերթիկի վրա, և ընտրողը քվեարկում է քվեաթերթիկում իր ցանկացած թեկնածու կուսակցության/կուսակցությունների դաշինքի դիմացի վանդակում v-աձև նշան դնելով։ Այս ընտրությունների ժամանակ նման կերպ քվեարկելու են Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում և Տեղում։
Եթե թեկնածու կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկի պատճառով միայն մեկ թեկնածու կուսակցություն/կուսակցությունների դաշինք լինի, ապա քվեաթերթիկը կփոխվի, և ընտրողը կքվեարկի «Կողմ եմ» կամ «Դեմ եմ» տարբերակներից մեկի դիմաց v-աձև նշան դնելով։
Աղբյուր՝ https://www.facebook.com/AnkakhDitord/posts/1211467905930466
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com