ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ը ժամանակավորապես դադարեցնում է քարոզարշավը

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի 9-րդ տեղը զբաղեցնող թեկնածուն՝ 35-ամյա Միշա Չոմարյանը հանկարծամահ է եղել։ «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանի տեղեկացմամբ՝ «Թասիբով դաշինք»-ը ժամանակավորապես դադարեցնում է քարոզարշավը։ Դաշինքի տարածած հետեւյալ հարղորդագրությունում ասվում է. «Հարգելի լրատվամիջոցներ, հայտարարում ենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով» դաշինքը ժամանակավորապես դադարեցնում է քարոզարշավը՝ թիմի ավագանու անդամության թեկնածու Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ»: Միշա Չոմարյանը երաժիշտ-մանկավարժ էր, աշխատում էր Գյումրու երաժշտական դպրոցներից մեկում և Մարմաշենում։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments