Տվյալներ են ստացվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին

ՔԿ
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային-հրթիռահրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը։ Մասնավորապես՝ սպանվել է ընդհանուր 25 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 8 կին և 16 տղամարդ: Սպանության դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ Շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (1 անձ):Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 100-ից ավելի քաղաքացիական անձինք, որոնցից 80-ից ավելին ստացել են լուրջ վնասվածքներ։Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ տվյալներ են ստացվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին: Նախաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառվել և շարունակում է կիրառվել ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային բնույթի է: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

Աղբյուր՝ http://www.investigative.am/news/view/paterazm-arcax.html

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments