Փայտե տնակից՝ քարե շենք. Շիրակի մարզային փրկարարական վարչությունը կգործի նոր հասցեում

Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսուհետ կգործի Գյումրու Խրիմյան Հայրիկ 38 հասցեում: Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը: Երկհարկանի շենքն Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել էր 2015-2016 թվականներին, սակայն գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Այն այժմ ամբողջությամբ նորոգվել է: Շենքի բացման արարողությանը ներկա են եղել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Աղբյուր՝ https://www.facebook.com/watch/?v=374238344216133

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments