Փաշինյանը ժամանել է Սոչի. մեկնարկել է եռակողմ հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ Սոչի, որտեղ մեկնարկել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն առանձնազրույց կունենան։ Նշենք, որ հանդիպումից հետո՝ ժամը 16:00-ին, երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ մամուլի ասուլիս է տեղի ունենալու: ՌԴ գործուղված պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը և այլք: Այս տարվա ընթացքում սա Փաշինյանի և Ալիևի երկրորդ հանդիպումն է, առաջինը հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում, կրկին Պուտինի մասնակցությամբ։ Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար։

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/11/26/Nikol-Pashinyan-visit-to-Sochi/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments