Քննարկվել են ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների դիմումները

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են ՔՊ և «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունների ցուցակներից ինքնաբացարկ ներկայացրած` ՔՊ-ի ընտրացուցակի 83-րդ համարը զբաղեցնող Հմայակ Խաչատրյանի և Կոմունիստական կուսակցությունից Գնել Մանուկյանի ընտրացուցակներից դուրս գալու դիմումները։ Նշենք, որ նախորդ նիստին հանձնաժողովը մերժել էր Հմայական Խաչատրյանին, քանի որ վերջինիս դիմումը նոտարական վավերացում չուներ, իսկ թեկնածուն անձամբ ներկա չէր գտնվել։

Հմայական Խաչատրյանն այսօր անձամբ էր ներկայացել հանձնաժողովականներին։ Դիմումի քննարկումից ու հաստատումից անմիջապես հետո նա արագ հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Հանձնաժողովը հաստատեց նաև Գնել Մանուկյանի՝ «Կոմունիստական կուսակցության» ընտրացուցակից դուրս գալու դիմումը։ Իսկ նիստի վերջում հանձնաժողովը «Մեր քաղաքը» դաշինքի մանդատից հրաժարված, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանի մանդատը հանձնեց Արտակ Հովսեփյանին։ Հիշեցնենք, որ ցուցակում հաջորդ թեկնածուն Հասմիկ Խաչատրյանն էր, որը, սակայն, մինչ Նարեկ Միրզոյանի մանդատից հրաժարվելը, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ԿԸՀ

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments