Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը․ Փաշինյան

Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան իշխող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցի՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստի աշխատանքներին։ «Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի: Բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ: Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը: Նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, դրանց շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով՝ ցանկացած պահի, երբ մենք այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ՝ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում:

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest


0 Comments
Inline Feedbacks
View all comments