«Ֆրանսիական լույսը» Գյումրի էր բերել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Ի՞նչ աշխատանք է իրականացնում Հայաստանում «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի և «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոնը և վերջիններիս կատարած աշխատանքներին 44֊օրյա պատերազմից մինչ օրս, ինչպես նաև առաջիկա ծրագրերին ծանոթանալու համար Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Դեսպանի այսը նաև նպատակ ունիմ նոր զարկ տալ հետագա համագործակցություններին։
Ասոցիացիայի նախագահ բժիշկ Լևոն Խաչատրյանը օնլայն մասնակցեց քննարկումներին և դեսպանին ներկայացրեց ասոցիացիայի ձևավորման ակունքները, գործունեության ընթաքը, դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը հայ ժողովրդի համար դժվարին օրերում։
Կենտրոնի աշխատակիցները ներկայացրին այն մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք կան հայ հասարակության առօրյա կյանքում և դրանց հաղթահարմանն ուղղած առաջիկա ծրագրերը։
Հավելենք նաև, որ ասոցիացիան զբաղվում է բժշկական աջակցություն ցուցաբերելով ազգաբնակչությանը՝ հատկապես պատերազմի ժամանակ և պատերազմից հետո, ինչպես նաև սոցիալական աջակցություն ցուցաբերելով Արցախից բռնի տեղահանված ընտանքիներին։ Այստեղ իրականցվում են նաև տարբեր սեմինարներ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com