ℹԴասընթաց-Սեմինար՝ մեդիագրագիտություն
Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մեդիագրագիտություն թեմայով սեմինար, որը վարում էր «Առավոտ» օրաթերթի լրագրող, Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի դասախոս Նունե Արևշատյանը։
——————————————
Մեդիագրագիտությունը ներկայացվեց որպես 21-րդ դարի հմտություն, որի ձեռք բերմամբ մեդիա սպառողները կկարողանան տարբերակել քարոզչությունը, մանիպույլատիվ հնարանքներն ու ապատեղեկատվությունը ճշգրտված, հավաստի տեղեկատվությունից։
Խոսվեց մեդիագրագիտության ՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված գլոբալ շարժման ու կրթական համակարգի առաջատար ուղղության մասին։
Առանձին օրինակների մեջբերմամբ անդրադարձ կատարվեց հայ հասարակությանը կեղծ տեղեկատվություն մատուցելու փորձերին։
Ներկայացվեց նաև ֆիշինգը՝ կիբեռհարձակման ամենատարածված տեսակն ու դրա դեմ տարվող պայքարը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com