Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը

Մոսկվայում այսօր կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Աննա Վարդապետյանի, Իգոր Կրասնովի և Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության՝ Աննա Վարդապետյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը: Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն, ասել է Հայաստանի գլխավոր դատախազն՝ ընդգծելով, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները: «Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը», – ըստ հաղորդագրության՝ շեշտել է Հայաստանի գլխավոր դատախազը։ Անդրադառնալով նաև երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Վարդապետյանը նշել է՝ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները և ակնկալում է եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման կապակցությամբ կոնկրետ արդյունքներ:

Աղբյուր՝https://www.prosecutor.am/am/mn/8828/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments