2 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայում, որն օգոստոսի 16-22-ն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Օլիմպիադային մասնակցել է 26 երկրի 98 աշակերտ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցութային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց 9-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը ու Վահագն Գյոզալյանը, ինչպես նաև Գյումրու Ֆոտոն վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Քվանտ վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Արեն Գրիգորյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Մացակյանը և Արման Կիրակոսյանը, իսկ Վահագն Գյոզալյանն արժանացել է գովասանագրի:

Թիմը ղեկավարել են ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանը և Սամվել Աբելյանը, իսկ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկված էր EJOI-ի օլիմպիադայի կոմիտեի կազմում։

Հիշեցնենք, որ 2023 թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 7-րդ օլիմպիադան անցկացվել էր Վրաստանի Քութաիսի քաղաքում, որի ժամանակ Հայաստանի թիմը արժանացել էր 1-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments