20 մլն դրամ «Հայաստան համահայկական հիմնադրամին»՝ Գյումրիից
Գյումրի համայնքի ավագանին այսօր միաձայն որոշել է համայնքի բյուջեից, որպես դրամական նվիրատվություն, 20 միլիոն դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մենք ենք մեր սահմանները,բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակում։Նշված 20 միլիոն ՀՀ դրամից 10 միլիոնը ավագանին հատկացնելու է Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վերանորոգման նպատակով։Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ երկու անգամ հակառակորդը հրթիռակոծել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին։ Գյումրու ավագանին նաեւ որոշել է համայնքի բյուջեից 625 հազար դրամ հատկացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի պատճառով Արցախից Գյումրի տեղափոխված յուրաքանչյուր անձի հատկացնել դրամական օգնություն՝ 20 հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հոգալ նրանց կացության, սննդի եւ կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com