44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար․ ՀՀ նախագահ

44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար՝ լի անդառնալի կորուստներով, ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցի առիթով իր ուղերձում ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ընդգծելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններով սանձազերծվեց 44-օրյա պատերազմը՝ նախագահը շեշտել է՝ այն ի չիք դարձրեց գործընկեր երկրների և միջազգային կառույցների կողմից տարիներ շարունակ ներդրված ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ուղիներով և առանց ուժի կիրառման կարգավորմանը։

Իր խորին ցավակցությունն ու զորակցությունն հայտնելով մարտում ընկած նվիրյալների հարազատներին՝ նախագահը շեշտել է, – «Այսօր, ներկայիս դժվարին ու փորձություններով լեցուն ժամանակաշրջանում, մեր բոլորիս պարտքն է արժանվույնս գնահատել մեր նահատակների զոհաբերությունը և գիտակցել, որ նրանք ընկան հանուն կյանքի, հանուն մեր ժողովրդի ապրելու աներկբա իրավունքի և հանուն խաղաղության, որի համար մենք պայքարում ենք նաև հիմա»։

Երկու տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որն ավարտվեց 44 օր անց: Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հրթիռների, հրետանու և այլ ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի, նաև՝ արգելված զենքերի կիրառմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ, առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:

Աղբյուր՝https://www.president.am/hy/statements-and-messages/item/2022/09/27/President-Vahagn-Khachaturyans-message/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments