6 բալլ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում
Այսօր տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալլ: Ըստ նախարարության՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալլ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալլ ուժգնությամբ: Օգոստոսի 15-ին էլ ԱԻՆ-ը հայտնեց, որ երեկոյան ժամը 23:42-ին 4-5 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալլ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ:
Աղբյուր՝ http://mes.am/hy/news/item/2021/08/16/0700/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com