ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին շտապ ավարտել ձերբակալվածների ու աճյունների փոխանակումը

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին շտապ ավարտել ձերբակալվածների փոխանակումը։ Վերջինս նաև կոչ է արել հնարավորինս արագ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական գործընթացները։ Այս մասին Լինդեն գրել է թվիթերի իր միկրոբլոգում։ «Ողջունում եմ Ադրբեջանի կողմից հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտել ձեր6բակալվածների և աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորում է Միջազգային հումանիտար օրենքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին՝ հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը նրանց միջոցով»,- գրել է ԵԱՀԿ նախագահը՝ գրառմանը կից հրապարակելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մայիսի 5-ի հայտարարությունը։

Աղբյուր՝ https://twitter.com/AnnLinde?ref_src=twsrc

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments