Գյումրու ավագանու ընտրություններ – 17.10.2021 – «Հայրաքաղաք» դաշինքի հաղորդագրությունը և թեկնածուների ցուցակը

Ռամկավար Ազատական կուսակցությունը եւ «Ժառանգություն» կուսակցությունը՝ ի նկատի ունենալով Գյումրի քաղաքի բարդ խնդիրների հաղթահարման, քաղաքի զարգացման, արդյունավետ եւ արդար կառավարման մարտահրավերները, մի շարք քաղաքական ուժերի հետ 3 շաբաթ տեւած քննարկումներից եւ բանակցություններից հետո համաձայնության եկան՝ ստեղծել կուսակցությունների «Հայրաքաղաք» դաշինք եւ մասնակցել Գյումրու ավագանու 2021 թ. հոկտեմբերի 17-ի ընտրություններում:

2021 թվականի սեպտեմբերի 11-ին «Հայրաքաղաք» դաշինքը Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով:

«Հայրաքաղաք» դաշինքը ընտրապայքարը մղելու է Գյումրու զարգացման լավագույն ուղիների որոնման համար, ցանկանում է ստանալ գյումրեցիների ազդեցիկ քվեն՝ ստանձնելու քաղաքի կառավարումը, ակնկալելով բոլոր քաղաքական ուժերից բացառիկ հարգանք քաղաքի, քաղաքացիների եւ մրցակից ուժերի նկատմամբ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հետագայում:

«Հայրաքաղաք» դաշինքի թեկնածուական ցուցակը բաղկացած է 28 հոգուց, առաջին եռյակը զբաղեցնում են Լեւոն Բարսեղյանը (անկուսակցական, Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր), Հովիկ Կարապետյանը (Ռամկավար Ազատական կուսակցություն, ՌԱԿ ատենադպիր, «Դպիր» հրատարակչության հիմնադիր) եւ Հասմիկ Պետրոսյանը («Ժառանգություն» կուսակցություն, բժշկուհի): Ցուցակն ամբողջությամբ ներկայացվում է այս հաղորդագրությանը կից:

Ռամկավար Ազատական կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«Հայրաքաղաք» դաշինքի թեկնածուների ցուցակը

  1. Բարսեղյան Լևոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ հիմնադիր, Գյումրու ավագանու անդամ, անկուսակցական
  2. Կարապետյան Հովիկ, «Դպիր» հրատարակչության հիմնադիր, ՌԱԿ ատենադպիր, ՌԱԿ անդամ
  3. Պետրոսյան Հասմիկ, Գյումրու Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոցի բժշկուհի, «Ժառանգություն» կուսակցության անդամ
  4. Հովհաննիսյան Վահագն, ՇՊՀ դասախոս, «Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի ղեկավար
  5. Բազաևա Մարինա, «Բազաևա Մարինա» ԱՁ, ՌԱԿ անդամ
  6. Շարյան Եղիշե, Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոց ՊՈԱԿ, ուսուցիչ «Ժառանգություն» կուսակցության անդամ
  7. Փալանջյան Սաթենիկ, Սառնաղբյուր գյուղի դպրոցի ուսուցչուհի, ՌԱԿ անդամ
  8. Ղարիբյան Էդվարդ, Գյումրու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ
  9. Բարխուդարյան Սուրեն, տեխնիկական թարգմանիչ, ՌԱԿ անդամ
  10. Գմյուր Արմինե, հոգեբան, անկուսակցական
  11. Հովսեփյան Նաիրա, երաժշտական քոլեջի ուսուցչուհի, ՌԱԿ անդամ
  12. Հարությունյան Արարատ, «Գյումրի Քոմերշլ Սենթր» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, անկուսակցական
  13. Գալոյան Լավրենտ, Հայփոստ, օպերատոր, ՌԱԿ անդամ
  14. Մարգարյան Հովհաննես, Գյումրու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ
  15. Բարխուդարյան Հռիփսիմե, տեխնիկական թարգմանիչ, ՌԱԿ անդամ
  16. Խաչատրյան Արամ, Գյումրու ավագանու անդամ, երաժիշտ, անկուսակցական
  17. Ասատրյան Վաղարշակ, Հայորդյաց տան խմբի ղեկավար, դերասան, ՌԱԿ անդամ
  18. Մովսիսյան Լուսինե, Երկխոսության մեդիա կենտրոնի լրատվական կայքի լրագրող, անկուսակցական
  19. Մկրտումյան Կարինե, Գյումրու 26 դպրոցի ուսուցչուհի, ՌԱԿ անդամ
  20. Ստեփանյան Արթուր, ֆիզիկոս, առցանց հետազոտող, «Ժառանգություն» կուսակցության անդամ
  21. Կարապետյան Հայարփի, Պետական կառավարման ակադեմիա մագիստրատուրայի ուսանող, ՌԱԿ անդամ
  22. Նախշքարյան Հասմիկ, Բագրավանի միջնակարգ դպրոցի հաշվապահ, «Ժառանգություն» կուսակցության անդամ
  23. Մկրտչյան Գեղամ, լրագրող, «Ազգ» թերթի թղթակից, անկուսակցական
  24. Խռխռյան Լենա, ԵՊ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայի ուսանողուհի, «Ժառանգություն» կուսակցության անդամ
  25. Հովհաննիսյան Ռաֆայել, Ս․Գասպարյան ԱՁ աշխատակից, ՌԱԿ անդամ
  26. Թումանյան Լևոն, ինքնազբաղված, «Ժառանգություն» կուսակցության անդամ
  27. Զառաֆյան Շուշանիկ, Գյումրու հ.6 երաժշտական դպրոցի ուսուցչուհի, ՌԱԿ անդամ
  28. Թումանյան Գրիգոր, ՇՊՀ ուսանող, «Ժառանգություն» կուսակցության անդամ

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments