Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվել են աշխատանքային օրեր

Հունվարի 1-ին հաջորդող օրերն աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 6-ի։ Կառավարությունն այսօր ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի՝ Ամանորին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը։ Հունվարի 2-ից 5-ը և 7-ն այսուհետ կլինեն աշխատանքային: Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։ Տոնական և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկների՝ լրացուցիչ 5 աշխատանքային օրում ՀՆԱ ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments