Արդեն որոշվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում  սեպտեմբերի 18-ին վիճակահանությամբ որոշվել է, թե որ ուժերի քվեաթերթիկն ինչ հերթական համար է ունենալու: Ըստ այդմ, ամեն քաղաքական ուժի ներկայացուցիչն ինքն է հանել  իր համարը: Եւ այսպես, թեկնածու ուժերի քվեաթերթիկները կունենան հետեւյալ հերթականությունը.

  1. ,,Հայրաքաղաք,, դաշինք
  2. ,,Արժանապատիվ ուղի,, կուսակցություն
  3. Հայաստանի Հանրապետական կուսակցություն
  4. ,,Քաղաքացիական պայմանագիր,, կուսակցություն
  5. ,,Զարթոնք,, Ազգային Քրիստոնեական կուսակցություն
  6. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
  7. ,,Գյումրին կռնա,, դաշինք
  8. ,,Բալասանյան դաշինք,, սոցիալական կուսակցություն
  9. ,,Թասիբով,, դաշինք
  10. ,,Ապրելու երկիր,, կուսակցություն

Նշենք, որ սեպտեմբերի 22-ից մեկնակում է նախընտրական քարոզարշավը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 15-ը, հոկտեմբերի 16-ին լռության օր է, իսկ հոկտեմբերի 17-ին արդեն տեղի կունենան Գյումրիի ավագանու ընտրությունները, որին մասնակցում է 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք եւ 7 կուսակցություն:  Հիշեցնենք, որ  2016 թվականի ՏԻՄ ընտրություններին Գյումրիում ընտրապայքարը 11 քաղաքական ուժի միջեւ էր:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments