ԱՄՆ Կոնգրեսը նոր օրինագծով պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով պահանջվում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և քննել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները: Օրինագիծը, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի 16 անդամների կողմից, պահանջում է նաև զեկույց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ ապօրինի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ: Բացի այդ, պահանջվում է հետաքննություն անցկացնել ՝ այն անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ:

Աղբյուր՝ https://www.facebook.com/ancagrassroots/posts/10158638741961859

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments