«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին Գյումրի, Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև, Դիլիջան, Ֆիոլետովո համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

🔍Ընտրությունների ընթացքին հետևելու են ընդհանուր 130 դիտորդներ 45 ընտրատեղամասերում և 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:
📍Քվեարկության օրը՝ հոկտեմբերի 17-ին, «Անկախ դիտորդի» առաքելության շտաբները գործելու են Գյումրիում՝ Բաղրամյան 17 հասցեում, «Ագաթ» ՀԿ գրասենյակում, և Գորիսում՝ «Գորիս» հյուրանոցում՝ Խորենացի 53 հասցեում:
📍Քվեարկության օրվա ընթացքում դիտորդական առաքելությունը հանդես է գալու մամուլի ասուլիսներով՝ ժամը 12:00-ին և 17:00-ին, որոնք տեղի են ունենալու Գյումրիում՝ Երկխոսության Մեդիա կենտրոնում(Dialogue media center)՝ Ալեք Մանուկյան 1/2 հասցեում, և Գորիսում՝ «Գորիս» հյուրանոցում:
«Անկախ դիտորդը» նաև, ըստ անհրաժեշտության, քվեարկության օրվա ընթացքում հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով և ասուլիսներով:
ℹ️«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացրել է նաև երկարաժամկետ դիտորդություն։ Նախընտրական քարոզչության ընթացքը դիտարկել են 12 երկարաժամկետ դիտորդներ։
Առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար հոկտեմբերին Երևան քաղաքում անցկացվեցին դասընթացավարների և երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։ Քվեարկության օրվա դիտորդության նախապատրաստման համար Գյումրիում, Իջևանում և Գորիսում անցկացվեցին կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ։
«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․
Helsinki Citizens’ Assembly-Vanadzor
Իրազեկ քաղաքացիների միավորում – Union of Informed Citizens
«Progress of Gyumri» NGO – Civil Society Development Center
Women’s Rights House NGO «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ
Restart Gyumri – Initiative Centre NGO
Direct Democracy NGO

Աղբյուր՝ https://www.facebook.com/AnkakhDitord/posts/1218342975242959

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments