Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի պետնախարար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրերով՝ Արտակ Բեգլարյանն ազատվեց պետական նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Ռուբեն Վարդանյանը: Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ պետնախարարը կհամակարգի առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, գյուղատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, սոցիալական զարգացման և միգրացիայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների գործունեությունը: Վարդանյանին վերապահվել են նաև պետական վերահսկողական ծառայության պետի, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, նյութական վնասների հարցերի կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի, ջրային կոմիտեի նախագահների գործունեության համակարգման գործառույթներ։

Աղբյուր՝  http://president.nkr.am/am/news/lawsOrders/5657/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments