Գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ – ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցիները կիրառել են նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 9-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, իր հերթին, պնդում է, թե կեսգիշերի սահմաններում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն էլ մոտ երկու ժամ անց՝ ադրբեջանական դիրքերը Մարտունու շրջանի ուղղությամբ: Հաղորդագրության համաձայն՝ պատասխան «համարժեք միջոցներ» են ձեռնարկվել:

Աղբյուր՝ https://mil.am/hy/news/11156

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments