Քննչական կոմիտեն հաստատում է. ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել
Քննչական կոմիտեն հաստատում է` ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Ըստ նրա, երեխաների մոր նկատմամբ նման գործողություններ չեն կատարվել: InfoPort.am-ին նաև այլ մանրամասներ են հայտնի դարձել ոճրագործությունից: Ըստ վարկածներից մեկի, ոճրագործները երեխային կապկպել են, մոր աչքի առաջ ենթարկել բռնության, ապա նոր սպանել: Ըստ կայքի աղբյուրների, քննվում է նաև վարկած առ այն, որ ոճրագործների թիվը երեքն է եղել: Արդեն ձերբակալված ոճրագործների ինքնության մասին InfoPort.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես 32-ամյա Վրույր Բարսեղյանի հայրը եղել է թմրամոլ և հարբեցող, նա լքել է երեխային ու նրա մորը, մեկնել ՌԴ, որտեղ և սպանվել է: Նրա հորեղբայրը` 42-ամյա ոճրագործ Արկադի Բարսեղյանի հայրը նույնպես եղել է թմրամոլ և հարբեցող և մի քանի անգամ դատապարտվել է թմրամոլության համար: Ի դեպ Արկադի Բարսեղյանը Պեմզաշենում իր կողմից սպանված ընտանիքի հոր մոտ ընկերն է եղել: Նրանց հորաքույրը` հարևանի հետ սիրային կապից ունենալով մեկ երեխա, նրանից ազատվելու նպատակով, սպանել է նորածնին` նրա գլխի մեջ խրելով ասեղներ: Մանկասպանության հոդվածով ոճրագործ կինը դատապարտվել է ազատազրկման: Նշենք, որ Պեմզաշենի գյուղապետը InfoPort.am-ին ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալված 32-ամյա Վրույր Բարսեղյանը, ով ունի չորս երեխա, աչքի էր ընկնում ոչ ադեկվատ վարքագծով, վերջերս նրան հաճախակի տեսնում էին անսթափ վիճակում, զբոսնելիս և իր զոհերի տան շուրջբոլորը պտտվելիս: Նա ապրում էր, սպանված կնոջ աշխատավայրի` պոլիկլինիկայի հարևանությամբ: Երկրորդ ոճրագործը ոնի մեկ երեխա: Ոճրագործությունից հետո նա փախել է Երևան, որտեղ էլ ձերբակալվել է: Իսկ այ Վրույր Բարսեղյանը մնացել է գյուղում, հաճախ գնացել իր զոհերի բնակավայրում քննչական գործողություններին հետևել, նույնիսկ մասնակցել նրանց հուղարկավորությանը, ցավակցել ընտանիքի հորը: Ըստ Պեմզաշենի գյուղապետի` երկու ոճրագործերն էլ դատվածություն չեն ունեցել: Այս պահին գյուղում տիրում է լարված իրավիճակ, ոստիկանները հսկում են պեմզաշենցի ճիվաղների բնակարանները, որպեսզի նրանց ընտանիքի անդամները չենթարկվեն վենդետտայի:
Աղբյուր՝
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com