Պեմզաշենում սպանությունների գործով կասկածյալներից մեկը կալանավորվել է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դատավոր Տիգրան Ոսկանյանը բավարարել է Պեմզաշենի սպանությունների գործով կասկածյալ Վրույր Բարսեղյանին կալանավորելու միջնորդությունը: Գործով մյուս կասկածյալ Արկադի Բարսեղյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել: 2022 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 12:28-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում: Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշեն գյուղի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը կտրած-ծակած վնասվածքներով:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments