Շիրակի մարզի դատախազն ազատվել է պաշտոնից․ նրա նկատմամբ ԱԱԾ-ում քրեական վարույթ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով այսօր իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արդարադատության առաջին դասի խորհրդական Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։ Վերջինս պաշտոնավարում էր 2021 թվականի հունվարի 29-ից։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հայտարարության հիման վրա։ Ընդդիմադիր իրավապաշտպանը ԶԼՄ-ներով հայտարարել էր, որ դատախազը մի քանի շինծու քրեական գործեր է հարուցել իր նկատմամբ։ Ինքն էլ սոցիալական ցանցերում քննադատել է Գուրգեն Գրիգորյանին, որից հետո վերջինս քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարք առաջարկելով։ Կարապետ Պողոսյանի այս հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչությունում՝ տվյալ վարչության ավագ դատախազ Ա․ Մաթևոսյանի գլխավորությամբ, սկսվել էր ծառայողական քննություն՝ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ։ Այնուհետ ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

Աղբյուր՝https://www.prosecutor.am/myfiles/files/%D5%80%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%202022/hraman%20436%20-%20A.pdf

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments