Ադրբեջանի ԶՈւ բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. ԱԳՆ

Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները հանդիսանում են սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը: «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերյալ ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպես նաև տարբեր պետական լրատվամիջոցներով պարբերաբար հնչող հայտարարություններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ, հանդիսանում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկա հարցերը կարգավորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը», – նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:

https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2023/09/01/MFA_Statement_Sotq/12174

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments