Գորիս օդակայանի գործարկման նպատակով աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք

Գորիս օդակայանի գործարկման նպատակով որոշակի աշխատանքներ իրականացվել են։ Աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք, նախանշվել են անելիքները, մասնավորապես պետք է կարգի բերվի թռիչքուղին և ենթակառուցվածքները։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրել է տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարի փոխանցմամբ՝ Գորիս օդակայանի գործարկման ուղղությամբ այժմ տեխնիկական և ֆինանսական գնահատման գործընթաց է իրականացվում։ Խոսելով Երևան-Կապան-Երևան թռիչքների մասին՝ նախարարը նշել է, որ շաբաթական 2 անգամ կանոնավոր թռիչքներ իրականացվում են։ Միակ խնդիրը, որ առաջանում է եղանակային պայմաններն են, բայց նման խնդիր առաջացել է նաև Խորհրդային միության տարիներին։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments